Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

 ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը ԵՄ-ի հետ չի կարող հակասություններ առաջացնել. Ղազախստանի դեսպան

 ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը ԵՄ-ի հետ չի կարող հակասություններ 
առաջացնել. Ղազախստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ղազախստանի միջև լավ հարաբերություններ են զարգանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մայիսի 31-ին «Եվրասիական ինտեգրում եւ հեռանկարներ. ներուժը եւ հնարավորությունները ԵՄ-ի եւ երրորդ երկրների համար» խորագիրը կրող փորձագետների 2-րդ գիտաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միությունում ոչ այնքան երկու երկրների, այլ բոլոր անդամ երկրների համագործակցություն է և ԵԱՏՄ-ում կան ընդհանուր կանոններ, որոնց հետևում են բոլոր անդամ-երկրները»,- ասաց Ուրազաևը և հավելեց, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների շահերի բախմանը աստիճանաբար պետք է լուծում տրվի:

Դեսպանը  չի կարծում, թե ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը ԵՄ-ի և երրորդ երկրների հետ կարող է հակասություններ առաջացնել:

«Պետք է համագործակցել նաև ԵԱՏՄ-ից  դուրս, դա հնարավորություն կտա նոր շուկա մտնել, ուստի մեկուսացումը ոչ մի դրական տեղաշարժի չի հանգեցնի»,-ասաց Ուրազաևը:

 Ըստ դեսպանի՝  գիտաժողովում քննարկվելու են հենց այդ համագործակցության հեռանկարները:

«Այսօրվա գիտաժողովում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության հեռանկարները և, ամենակարևորը, ԵՄ-ի երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև գտնել օպտիմալ  տարբերակներ ԵԱՏՄ-ում լուծելու տնտեսական, ներդրումային, ֆինանսական  և այլ խնդիրներ: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, թե որոնք են ԵԱՏՄ-ի առավելությունները, ինչ խնդիրներ կան և այլն»,- նշեց Ուրազաևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am