Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի 
վարչապետ Շերիֆ Իսմայիլին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի թիրախը կրկին ղպտի քրիստոնյաներն էին, անսահման դաժանությամբ ցնցել է բոլորիս։ Մենք խստորեն դատապարտում ենք տասնյակ անմեղ կյանքեր խլած այս անմարդկային արարքը և մեր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին: Իմ խորին ցավակցությունը փոխանցեք զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է վարչապետի հեռագրում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am