Անդրես Ինյեստան չի բացառել կարիերան այլ ակումբում ավարտելու հավականությունը
21:54, 24 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի բացառել, որ կարիերան կարող է ավարտել այլ ակումբում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Football Italia-ն, նա ընդգծել է, որ ոչինչ չի կարող ասել կատալոնական ակումբի հետ նոր պայմանագրի մասին:
«Հավանականությունը մեծ է, որ կարիերաս կավարտեմ հենց «Բարսելոնա»-ում, սակայն ոչինչ չեմ կարող բացառել: Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է իսպանացի կիսապաշտպանը:
Նա ընդգծել է, որ դեռ պետք է վերլուծի «Բարսելոնա»-ի կազմում ավարտվող մրցաշրջանում իր անցկացրած խաղը, որից հետո միայն որոշում կկայացնի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում