Ջակարտայում հնչած պայթյունների հետևանքով երկու մարդ է զոհվել
21:10, 24 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավտոբուսի կանգառին մոտ հնչած պայթյունների հետևանքով երկու մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ենթադրվում է, որ զոհվածներից մեկը կարող է լինել ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչը:
Ավելի վաղ չինական «Սինհուա» գործակալությունը հայտնել է, որ պայթյունների հետևանքով մի քանի մարդ է զոհվել, իսկ Kyodo գործակալությունը հայտնել է Ինդոնեզիայի մայրաքաղաքում ավտոբուսի կանգառին մոտ հնչած երկու պայթյունի մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում