Ծանրամարտի Հայաստանի կանանց թիմը հավաք կանցկացնի Ուկրաինայում
16:51, 6 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկանցի Ուկրաինայում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: «Նրանք, ովքեր կմասնակցեն երիտասարդների աշխարհի առաջնությանը, մեկնում են Ուկրաինա հավաքի: Իսկ ընդհանուր հավաքին մասնակցում են Սոնա Պողոսյանը, Աննա Գովելյանը, Տաթևիկ Հակոբյանը և Արփինե Դալալյանը»,-ասաց Ներսիսյանը:
Հավաքականի մի մասը կմնա Հայաստանում և հավաք կանցկանցի հավաքականի մարզիչ Արման Ղազարյանի հետ:
Թիմը Ուկրաինա կմեկնի մայիսի 7-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում