Ադրբեջանում նավթի արդյունահանումը տարեկան նվազում է 7-10 տոկոսով. SOCAR
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Կասպյան և Կենտրոնական Ասիայի նավթի վերամշակում, նավթ-քիմիա, առևտուր և լոգիստիկա» խորագրով միջազգային ֆորումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ֆորումի ժամանակ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Վիտալի Բեյլերբեյովը հայտնել է, որ Ադրբեջանում նավթի արդյունահանումը ամեն տարի նվազում է 7-ից 10 տոկոսով:
2017թ-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթից 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատ: Պայմանագրին հետևելով` Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում