Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկնդմիշտ ճանաչվի. ԱՄՆ-ի կոնգրեսական

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկնդմիշտ ճանաչվի. ԱՄՆ-ի կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր է նաեւ հայ ժողովրդի համար»:

Կոնգրեսականի խոսքով, նման օրինագծեր նախկինում նույնպես ներկայացվել են Կոնգրես, սակայն վերջին տարիներին անհրաժեշտ մեծամասնություն չեն հավաքել. «Այդ նախագծերը երբեք նախագահի աշխատասեղանին ստորագրման համար չեն հասել: Նախագահ Օբաման, սենատոր եղած շրջանում, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, նախագահ դառնալուց հետո ինչ-որ պատճառով փոխել էր դիրքորոշումը»:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նշեց, որ այսօր Մեծ եղեռնը հայտնի եւ ճանաչված է աշխարհում ավելի քան երբեւէ. «Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»:

Կոնգրեսականը հիշեցրեց նաեւ, որ հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները, մի քանի տասնյակ կոնգրեսականներ, նամակ են ուղղել Սպիտակ տուն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին հետեւելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Չէ՞ որ միայն անցյալի ցեղասպանությունների ճանաչմամբ եւ դատապարտմամբ է հնարավոր կանխել ցեղասպանություններն ապագայում. «Ցեղասպանության այս անեծքը դեռ մեր վրա է, սակայն, որքան շատ խոսենք այդ մասին, լինեն դա Հայոց թե այլ ցեղասպանություններ, այդքան քիչ է հավանականությունը, որ այն կրկին տեղի կունենա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am