Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Փարիզում կկայանա Armenian Europe music awards երաժշտական մրցանակաբաշխությունը

Փարիզում կկայանա Armenian Europe music awards երաժշտական 
մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակութային իրականության մեջ կանցկացվի նախադեպը չունեցող Armenian Europe music awards առաջին երաժշտական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 26-ին` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` քաղաքի ամենահեղինակավոր ZÉNITH համալիրում:

Կմասնակցեն Ջիվան Գասպարյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Անդրեն, Արաքսյա Վարդերեսյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք:

«Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին նշված է միջոցառման ֆեյսբուքյան էջում:

Մրցանակաբաշխության աջակիցներն են «ANNA KAROLINA PRODUCTION»-ը, «CHAHBAZIAN GROUP»-ը և Հանրային հեռուստաընկերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am