Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանել Վալենտինա Տերեշկովայի և Ելիզավետ 2-րդի հանդիպման տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանել մարտին Պետական դումայի պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի և Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի հնարավոր հանդիպման մասին խոսակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Թագուհու օրակարգը կհաստատվի մոտակա ժամանակահատվածում»,- հաղորդել են Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը ևս հրաժարվել է մեկնաբանություն տալ:
Մեծ Բրիտանիայի թագուհու և Վալենտինա Տերեշկովայի հանդիպման հնարավորության մասին ավելի վաղ խոսել է ՌԴ Պետական դումայի ստորին պալատի մամուլի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: «Դուման Լոնդոնի գիտությունների թանգարանի տնօրեն Իանա Բլետչֆորդից մարտի 13-16-ն առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային նվիրված ցուցահանդես անցկացնելու առաջարկ է ստացել: Նա նաև դիտարկում է Վալենտինա Տերեշկովայի և Ելիզավետա թագուհու հանդիպում կազմակերպելու հարցը»,- ասել է Վոլոդինը:
Ավելի վաղ 2017թ. հայտարարվել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի գիտության ու կրթության օր:
Լուսանկարը՝ Globallookpress-ի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում