Apple-ը կթողարկի կարմիր iPhone 7
13:11, 21 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան պլանավորում Է ներկայացնել կարմիր գույնի iPhone 7: Հայտարարությունը կարվի ընկերության՝ մարտին կայանալիք ցուցահանդեսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ճապոնական Mac Otakara պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:
Սա վերջին ժամանակներս արդեն երկրորդ լուրն Է iPhone-ի նոր գույնի վերաբերյալ: Անցյալ անգամ հաղորդվել Էր, թե նոր գունային լուծումը մատչելի կլինի iPhone 7s-ում եւ սոսկ Չինաստանի համար: Ըստ լուրերի՝ բացի փայլուն կարմիր պատյանով iPhone 7-ից եւ 7 Plus-ից, Apple-ը կստեղծի iPhone SE՝ 128 գիգաբայթ հիշասարքով:
Նաեւ աղբյուրը պնդում Է, որ ցուցահանդեսում կկայանա iPad նոր պլանշետային համակարգիչների շնորհանդեսը: Բացի 7,9, 9,7 եւ 12,9 դյույմ անկյունագծով iPad-ների նորացումից, ընկերությունը կներկայացնի նոր «անշրջանակ» պլանշետ՝ 10,5 դյույմ անկյունագծով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում