Apple-ը կթողարկի կարմիր iPhone 7

Armenpress 13:11, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան պլանավորում Է ներկայացնել կարմիր գույնի iPhone 7: Հայտարարությունը կարվի ընկերության՝ մարտին կայանալիք ցուցահանդեսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ճապոնական Mac Otakara պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուր: 
Սա վերջին ժամանակներս արդեն երկրորդ լուրն Է iPhone-ի նոր գույնի վերաբերյալ: Անցյալ անգամ հաղորդվել Էր, թե նոր գունային լուծումը մատչելի կլինի iPhone 7s-ում եւ սոսկ Չինաստանի համար: Ըստ լուրերի՝ բացի փայլուն կարմիր պատյանով iPhone 7-ից եւ 7 Plus-ից, Apple-ը կստեղծի iPhone SE՝ 128 գիգաբայթ հիշասարքով:  
Նաեւ աղբյուրը պնդում Է, որ ցուցահանդեսում կկայանա iPad նոր պլանշետային համակարգիչների շնորհանդեսը: Բացի 7,9, 9,7 եւ 12,9 դյույմ անկյունագծով iPad-ների նորացումից, ընկերությունը կներկայացնի նոր «անշրջանակ» պլանշետ՝ 10,5 դյույմ անկյունագծով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am