Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը նվազել է 21 տոկոսով
17:38, 20 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին Հայաստանը ԱՄՆ-ի հետ իրականացրել է շուրջ 127 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականի համեմատ ցուցանիշը նվազել է 21 տոկոսով:
Ըստ ներկայացրած տվյալների՝ հաշվետու տարում հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում Հայաստանից ԱՄՆ արտահանումը կազմել է մոտ 38.79 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 88.10 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 2.2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 2.7%:
2016 թվականի արդյունքներով ԱՄՆ-ի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 2.5%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում