Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ծագումնաբաններն ապացուցել են, որ խելացի մարդիկ վերանում են

Ծագումնաբաններն ապացուցել են, որ խելացի մարդիկ վերանում են

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայի deCODE ընկերությունը կատարել Է հետազոտություն, որտեղ ցույց Է տվել, որ ազգի պոպուլյացիայում այն գեների բաժինը, որոնք կապված են կրթության ձեռքբերման հետ, նվազում Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդում Է The Guardian հրատարակությունը:
Ընկերության մասնագետներն օգտագործել են ավելի քան հարյուր հազար իսլանդացիների տվյալներ, որոնք հավաքվել են 1910 – 1975 թվականներին: Այդ ժամանակի ընթացքում, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, պոպուլյացիայի մեջ այս կամ այլ կերպ ուսման հետ կապված գեների հայտնվելու հաճախականությունը նվազել Է:  
Միաժամանակ մասնագետները հայտնաբերել են, որ խելացի մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր, հեղինակների հրապարակման համաձայն, հակված են կրթություն ստանալու, միջին հաշվով ունեն վեց տոկոսով պակաս երեխաներ, քան մնացածները:    
Դիտարկվող օրինաչափության պատճառը մասնագետները տեսնում են այն բանում, որ ուսմանը նպաստող գեներով մարդիկ ավելի շատ կենտրոնացած են սեփական զարգացման, այլ ոչ թե ցեղի շարունակման վրա: Գիտնականների կարծիքով՝ հենց դա Էլ հետագայում հանգեցնում Է նրանց գեների բաժնի նվազմանը մայր ցամաքից հարաբերականորեն մեկուսացած պոպուլյացիայում: deCODE ընկերության մասնագետներն առանձին նշում են, որ մտավոր զարգացման համար պատասխանատու են ոչ միայն գեները, այլեւ շրջակա միջավայրի պայմանները, մասնավորապես, ընտանիքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am