Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Տարածաշրջանում մեկ շաբաթում 6 երկրաշարժ է գրանցվել

Տարածաշրջանում մեկ շաբաթում 6 երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍՊԾ դիտացանցը դեկտեմբերի 1-ից մինչև 7-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Դեկտեմբերի 1-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) և դեկտեմբերի 2-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.3) երկրաշարժեր են գրանցվել Իրանում՝ Մարանդ քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևելք: Դեկտեմբերի 3-ից 4-ը Թուրքիայում՝ Վան քաղաքից 39 կմ դեպի հարավ-արևելք և 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է երկու երկրաշարժ, համապատասխանաբար՝ 3 և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 3.1): Դեկտեմբերի 5-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Գորի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Դեկտեմբերի 1-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի Վիլավիլա քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 17 մարդ: Վնասվել է մոտ 40 շինություն, որից 8-ը ավերվել է: Դեկտեմբերի 5-ին 6.3 մագնիտուդով (527 կմ օջախի խորությամբ) երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում՝ Մաումեր քաղաքից 196 կմ դեպի հյուսիս-արևելք: Վերջինիս հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Հաջորդ օրը ինդոնեզական Սումատրա կղզու հյուսիսում՝ Աչեհ նահանգի Բանդա-Աչեհ քաղաքից 92 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 99 մարդ, վիրավորվել՝ 752-ը, մեկը համարվում է անհետ կորած: Ավերվել է 348 բնակելի տուն և 124 այլ շինություններ, այդ թվում՝ մեկ հիվանդանոց: Վնասվել է 16 մզկիթ և 3 դպրոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am