Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Աղձքի պեղավայրը կվերածվի զբոսաշրջության կենտրոնի

Աղձքի պեղավայրը կվերածվի զբոսաշրջության կենտրոնի

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրը, որտեղ հայտնաբերվել են հայ Արշակունի թագավորների աճյունները, զբոսաշրջային վայր կդառնա: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով`  համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ: «Այստեղ նախատեսվում է կառուցել թռիչքային կամուրջներ: Կստեղծվեն հարմարություններ հուշարձանի պահպանման, հետագա ուսումնասիրության եւ ցուցադրման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ նշեց, որ հայ ժողովուրդը պարտավոր է պահել, պահպանել եւ արժեւորել հուշարձանը:  «Այս պեղավայրում ամփոփված են մեր արքաների աճյունները: Այս հնավայրը պետք է ճանաչելի դարձնել հանրությանը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախ եւ առաջ պետք է լուծվեն հարակից  տարածքների հարցերը: Նախատեսվում է պեղավայրի տարածքում կայանատեղի ստեղծել:

Աղձքի պեղավայրում 2016 թվականին կատարվեց բացառիկ հայտնագործություն: Եկեղեցու խորանի առջեւ, սալահատակի ներքո բացվեցին քարե մասունքատուփ-սունդուկներ, որոնց  մեջ ավելի քան 1650  տարի առաջ ամփովել էին հայոց արքաների մասունքները: Հնում հավատում էին, որ մեծ արքաների ոսկորներն օժտված են գերբնական ուժով եւ հովանի են Հայաստան երկրին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am