Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Վախճանվել է կանադացի երաժիշտ Լեոնարդ Քոենը

Վախճանվել է կանադացի երաժիշտ Լեոնարդ Քոենը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վախճանվել Է կանադացի երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոենը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կատարողի Facebook-ում:

«Խորին վշտով հայտնում ենք, որ մեզնից հեռացավ լեգենդար բանաստեղծ, կոմպոզիտոր եւ արտիստ Լեոնարդ Քոենը: Մենք կորցրեցիք ամենահարգելի եւ ամենաարգասավոր մտածողներից մեկին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Քոենի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում:  

Քոենն 82 տարեկան Էր: Մահվանից գրեթե մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, նա թողարկել Է իր նոր՝ թվով 14-րդ ալբոմը, որը կոչվում Է You Want It Darker:    

Բացի բազմաթիվ երգերից, Քոենը գրել Է երկու վեպ եւ լույս Է ընծայել բանաստեղծությունների մի քանի ժողովածու: 2002 թվականին նա ստացել Է կանադացու համար բարձրագույն պարգեւը՝ դառնալով Կանադայի շքանշանի ասպետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am