Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է. Շարմազանովը՝ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին

Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է. Շարմազանովը՝ Ծառուկյանի քաղաքականություն 
վերադառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն ի՞նչ տեսակետ ունի ԲՀԿ-ականների նախաձեռնության մասին, ովքեր հավաքվել էին Ծառուկյանի տան մոտ՝ նրան խնդրելով վերադառնալ քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց. «Մեր կոշտ դիրքորոշումը բացահայտ կապված է եղել, կա ու կլինի երևույթների նկատմամբ: Բոլոր նման երևույթներին մենք ունեցել ենք նմանատիպ դիրքորոշում: Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի»:

Հարցին, թե ո՞րն է իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, նա պատասխանեց. «Ես` որպես իշխանության ներկայացուցիչ, մեջբերել եմ մեզնից 2500 տարի առաջ ապրած հին հույն փիլիսոփա Հերակլիտի միտքը. «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է»:

Հոկտեմբերի 24-ին մի խումբ ԲՀԿ-ականներ ակցիա էին կազմակերպել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ՝ պահանջելով նրա վերադարձն ակտիվ քաղաքականություն: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանն առայժմ չի արձագանքել ԲՀԿ-ականների ցանկությանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am