Պուտինը պատասխանել է ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության վերաբերյալ Կիևի առարկությանը
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան չի ստորագրել ԱՊՀ-ի կանոնադրությունը և դժվար թե կարողանա իր առաջարկությունները ներկայացնել կազմակերպության աշխատանքների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով 2017 թվականին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության վերաբերյալ Կիևի առարկությունը:
Ավելի վաղ ԱՊՀ-ում Ուկրաինայի դեսպան Նիկոլայ Դորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը չի ընդունում ԱՊՀ-ում նախագահության փոխանցումը Ռուսաստանին: Նա նաև ավելացրել էր, որ Կիևը կմասնակցի 2020 թվականին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների մարդահամարին, եթե Ռուսաստանն այդ ժամանակ Ղրիմի բնակչությանը դիտարկի որպես Ուկրաինայի քաղաքացիների:
«Առաջինը` Ռուսաստանը ոչինչ անեքսիայի չի ենթարկել: Այն, ինչ եղավ Ղրիմի հետ Ուկրաինայում որոշ քաղաքական ուժերի ապօրինի գործողությունների արդյունք էր, որը բերեց հեղաշրջման: Ղրիմը միացավ Ռուսաստանին այդ տարածքում ապրող մարկանց կամքով»,- հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ղրիմի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
«Հիմա, երկրորդը` ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության մասին: Ինչպես հայտնի է, Ուկրաինան, ցավոք, չի ստորագրել և չի վավերացրել ԱՊՀ կանոնադրություն: Հետևաբար, դժվար թե կարողանա իր առաջարկություններն անել այդ կառույցի աշխատանքների կազմակերպման հարցում», - ասել է Պուտինը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում