Կյանքից անժամանակ հեռացել է գրոսմայստեր Հովհաննես Դանիելյանը
21:40, 8 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառասուներկու տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է գրոսմայստեր Հովհաննես Դանիելյանը: «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, որի հաղորդագրությունում նաև նշված է.
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Հովհաննես Դանիելյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ի՝ Աջափնյակ համայնքում գտնվող «Մատուռ» սգո սրահում: Հասցե՝ Ֆուչիկի 27/34 (Մալայանի անվ. ակնաբուժական կլինիկայի դիմաց)»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում