Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Թուրքիայի ԳՇ պետը և որոշ բարձրաստիճան զինվորականներ գերի են վերցվել

Թուրքիայի ԳՇ պետը և որոշ բարձրաստիճան զինվորականներ գերի են վերցվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը գերի է վերցվել ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ գլխավոր շտաբում կան նաև այլ գերի վերցված բարձրաստիճան զինվորականներ: BBC-ն հաղորդում է, որ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականներն իրենց գործողությունները հիմնավորել են Թուրքիայում «ժողովրդավարական կարգի» հաստատման անհրաժեշտությամբ: Թուրքական «Դողան» գործակալությունն էլ փոխանցում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տան շրջակայքում ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել:

CNN Turk-ն էլ փոխանցում է, որ Էրդողանն «անվտանգ» վայրում է: Ստամբուլում սահմանափակվել է երթևեկությունը Ասիան Եվրոպային կապող Բոսֆորի կամրջով։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է հնչել, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։ Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Հաղորդվում է, որ ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետռախուզական ծառայության շենքի ուղղությամբ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am