Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայում, Խորվաթիայում, Սան Մարինոյում, Մալթայում և Սլովենիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայում, Խորվաթիայում, Սան Մարինոյում, Մալթայում և 
Սլովենիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագր Սարգիս Ղազարյանին Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.


Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am