Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմի ուսումնասիրման համար
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիայի բնագավառում 2015 թվականին Նոբելյան մրցանակը շնորհվել Է Թոմաս Լինդալին, Պոլ Մոդրիչին եւ Ազիզ Սանկարին՝ ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմի ուսումնասիրման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հայտարարել Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիային առընթեր Նոբելյան կոմիտեն:
Մրցանակի՝ համաշխարհային հռչակ ստացած դափնեկիրների թվում են՝ Էռնեստ Ռեզերֆորդը (Մեծ Բրիտանիա, 1908 թվական), որը ռադիոակտիվության եւ ատոմի կառուցվածքի մասին ուսմունքի հիմքը դրեց, եւ վիտամին C-ի հիմնադիր Լայնուս Փոլինգը (ԱՄՆ, 1994 թվական), որը 1962 թվականին պարգեւատրվեց Խաղաղության Նոբելյան մրցանակով: Բրիտանացի կենսաքիմիկոս Ֆրեդերիկ Սենգերը երկու անգամ Է (1958 եւ 1980 թվականներին) դարձել այդ մրցանակի դափնեկիրը: Ընդամենը դափնեկիրների ցուցակում տեղ են գտել 165 գիտնականներ, այդ թվում՝ չորս կին:
1901-2014 թվականներին մրցանակը շնորհվել Է 106 անգամ (1916, 1917, 1919, 1924, 1933, 1940-1942 թվականներին ակադեմիկոսներին չի հաջողվել արժանի թեկնածու գտնել): 23 անգամ մրցանակը բաժանվել Է երկու դափնեկիրների եւ քսան անգամ՝ երեքի միջեւ: Քիմիայի գծով մրցանակի դափնեկիրների միջին տարիքը 58 Է: Ցուցակում ամենաերիտասարդը 35-ամյա Ֆրեդերիկ Ժոլիոն Է (1935 թվական), իսկ ամենատարեցը 85 ամյա ամերիկացի Ջոն Ֆենը (2002 թվական), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում