Առաջիկայում ՀՀ Առողջապահության նախարարությունը կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան դեղ արտադրող և դեղ ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են դեղերի ոլորտին վերաբերող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորել է դեղերի գների կարգավորման խնդիրը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում շուկայական գները ուսումնասիրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության ողջ տարածքով կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ:
Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի ներկրման և իրացման հարցերին, ինչպես նաև ԵԱՏՄ-ին ադամակցությամբ պայմանավորված` 2016թ. սկսած իրականացվելիք դեղերի գրանցման նոր ընթացակարգերին:
Քննարկվել է նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր օրենքի նախագծում ամրագրված հոդվածների վերբերյալ անցկացնել շարունակական քննարկումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում