Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վրաստանը կարող է երկու պաշտոնական պատվիրակություն ուղարկել ՄԱԿ-ի ԳԱ

Վրաստանը կարող է երկու պաշտոնական պատվիրակություն ուղարկել ՄԱԿ-ի ԳԱ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը կարող է երկու պաշտոնական պատվիրակություն ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջան, որը սեպտեմբերի վերջին տեղի է ունենալու Նյու Յորքում, ընդ որում դրանցից մեկը կգլխավորի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ երկրորդը՝ հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:

Անցյալ տարի ՄԱԿ-ի ԳԱ-ի 69-րդ նստաշրջանը վարչապետի եւ նախագահի միջեւ բացահայտ դիմակայության պատճառ դարձավ: Այն ժամանակ հարց էր ծառացել, թե ով պետք է մեկնի նստաշրջան: Կառավարությունը պնդում էր, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում երկիրը պետք է ներկայացնի միայն մեկ պատվիրակություն՝ վարչապետի գլխավորությամբ, եւ գտնում էր, որ երկու պատվիրակությունների ուղեւորությունը «լրջորեն կվնասի Վրաստանի իմիջը»: Նախագահը պնդում էր, որ նույնպես հրավեր է ստացել եւ պլանավորում էր ուղեւորվել Նյու Յորք, բայց ավելի ուշ հայտարարել է, որ ԱՄՆ իր այցը վիժեցվել է:

«Մենք կներգրավվենք երկու պատվիրակությունների աշխատանքում, եւ այդ աշխատանքն արդեն սկսված է, որոշակի քայլեր արդեն արված են»,- լրագրողներին հայտարարել է Կերեսելիձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am