Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Պիտեշտում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծառատունկ է անցկացվել

Պիտեշտում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծառատունկ է 
անցկացվել

ԲՈւԽԱՐԵՍՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Պիտեշտ քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու ծխական խորհրդի և Ռումինահայոց միության Պիտեշտի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Պիտեշտի մոտակայքում՝ Գոլեշտ թանգարանում, 100 ծաղիկ և ծառ տնկվեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը, Արճեշի նահանգապետ Ֆլորին Տըկուն, ՀՀ հյուպատոս Արսեն Միքայելյանը, Շվեդիայում Ռումինիայի պատվո հյուպատոս Օլիվիա Կոստեան, Արճեշի արքեպիսկոպոսարանի ներկայացուցիչը, ինչպես նաև բազում հյուրեր Պիտեշտ և Բուխարեստ քաղաքներից:

Ծաղիկները և ծառերը տնկելուց հետո Սրբազան հայրը իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին՝  ի մասնավոր հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանին, ծխական խորհրդի անդամ Արաքսի Էլուքյանին, ով ջանաց, որպեսզի կազմակերպչական աշխատանքները լավ անցնեն, ինչպես նաև Ռումինիայի Հայոց միության Պիտեշտի մասնաճյուղի պատասխանատու Էդուարդ Ասատուրյանին: Սրբազան Հայրն իր խոսքում նշեց նաև, որ շատ շնորհակալ է ռումեն ժողովրդին, որ մեկ դար առաջ ջերմ ընդունել են մազապուրծ եղած հայությանը, և մինչև այսօր հայերը շարունակում եմ Պիտեշտում ապրել և ստեղծագործել:

Մեկ տարի առաջ Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի և ծխական խորհրդի նախաձեռնությամբ, Պիտեշտի նախկին քաղաքապետ Տեոդոր Բենդիուկի օգնությամբ առաջին խաչքարը կանգնեցվեց Ցեղասպանության նահատակների հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am