Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Արքայազն Ուիլյամը քննություններ Է հանձնել շտապ օգնության ուղղաթիռ վարելու իրավունքի համար

Արքայազն Ուիլյամը քննություններ Է հանձնել շտապ օգնության ուղղաթիռ վարելու իրավունքի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը, ավարտել Է շտապ օգնության ուղղաթիռի օդաչուի ուսումնառությունը եւ աշխատանքի ձեռնամուխ կլինի արդեն ամռանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հայտնել են Բուքինգհեմյան պալատում:

Արքայազնը, որը միայն անցյալ աշնանն Է թողել ծառայությունը բրիտանական ռազմաօդային ուժերում, որտեղ որոնողա-փրկարարական ուղղաթիռ Էր վարում, ուսումնառությունն սկսել Էր սեպտեմբերին: Ներկայում նա արդեն 14 քննություն Է հանձնել, եւ այժմ օդային շտապօգնության լիցենզավորված օդաչու Է: Միեւնույն ժամանակ, անմիջական մասնագիտական գործունեությունն սկսելու համար թագավորական գերդաստանի անդամը պետք Է լրացուցիչ ուսուցում անցնի ապագա գործատուի մոտ: 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, վարժանքները կսկսվեն այն բանից անմիջապես հետո, երբ Ուիլյամը վերադառնա ներկայում Ասիայում շարունակվող շրջագայությունից: Ակնկալվում Է, որ պաշտոնական բոլոր պահանջները կկատարվեն մինչեւ ամառվա սկիզբը, եւ արքայազնը կհամալրի Անգլիայի արեւելքի օդային շտապօգնության տարածաշրջանային ծառայության օդաչուների շարքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am