Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը
12:40, 26 Հունվար 2015
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունվարի 26-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հունվարի 27-ին տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում