Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բակո Սահակյանը Սերգո Կարապետյանի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հարցեր

Բակո Սահակյանը Սերգո Կարապետյանի հետ քննարկել է գյուղատնտեսության 
ոլորտում փոխգործակցության հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին: 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը ԼՂՀ գյուղատնտեսությանը ցուցաբերած գործնական աջակցության համար Սերգո Կարապետյանին պարգեւատրել  է «Երախտագիտություն» մեդալով` գոհունակությամբ նշելով Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսության  նախարարարությունների միջեւ  համագործակցության բարձր մակարդակը եւ այս գործում նախարարի անձնական ներդրումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am