Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Մինչ սեպտեմբերի 15-ը կառավարությունը կավարտի 2015 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

Մինչ սեպտեմբերի 15-ը կառավարությունը կավարտի 2015 թ. պետբյուջեի նախագծի 
քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆինանսների նախարարությունը մյուս գերատեսչություններին է ներկայացրել 2015 թվականի պետական բյուջեի տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկա օրերին իրենք կքննարկեն բոլոր նախարարությունների, գերատեսչությունների հետ, թե մակրոտնտեսական ցուցանիշը, թե եկամուտները, թե ծախսերը և Սահմանադրությամբ սահմանված ժամկետում նախագիծը կուղարկվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Քննարկումները կավարտվեն սեպտեմբերի 15-ը: ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am