Անուշ Գրիգորյանը՝ օրվա անակնկալ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտուհի Անուշ Գրիգորյանը ճանաչվել Է քառորդ եզրափակիչ փուլի օրվա «անակնկալը» Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի/ ԱԻԲԱ/ փորձագետների խոսքով` 51կգքաշային Գրիգորյանը, ով արդեն բավականին ճանաչում ունի բռնցքամարտի աշխարհում, կարողացել Է շատ խելացի կազմակերպել իր մրցամարտը շատ փորձառու անգլիացի Քրիսթել Բարկերի հետ եւ համոզիչ հաղթանակ տոնել:
Օրվա լավագույն մրցամարտ Է ճանաչվել շվեդուհի Ագնես Ալեքյուսոնի եւ ամերիկուհի Ջաջայռա Գոնսալեսի մրցամարտը, իսկ լավագույն թիմ ճանաչվել Է Իտալիայի հավաքականը:
Ինչպես հայտնի Է` Գրիգորյանը, ինչպես եւ 81կգ քաշային Նարեկ Մանասյանը դուրս են եկել այս մրցաշարի կիսաեզրափակիչ, իրենց ապահովելով առաջնության բրոնզե մեդալները եւ Նանջինի Պատանեկան օլիմպիադայի ուղեգրերը: Նրանք շարունակում են մրցապայքարը ավելի բարձր տեղի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում