Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

«Երևան շոու» ոսկեգործական ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է

«Երևան շոու» ոսկեգործական ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը 
կտրուկ աճել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Երևան շոու» ոսկեգործական  միջազգային ցուցահանդեսի մասնակիցներ քանակը նախորդ տարվա համեմատ եռակի աճել է` հասնելով 125-ի, ինչը վկայում է, որ երկու-երեք տարվա ընթացքում Հայատանը կդառնա ոսկերչական արտադրության և առևտրի կենտրոն։ Այս մասին այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ոսկեգործական երրորդ միջազգային «Երևան շոու 2013» ցուցահանդեսի և համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց Հայ ոսկերիչների միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: 

«Ցուցահանդեսի դահլիճը լեցուն է գնորդներով, որ եկել են Ռուսաստանից, Ուկրաինային, Բելառուսիայից, Ղազախստանից և այլ երկրներից։ Նրանք տեղում կծանոթանան ոսկերչական արտադրանքնին և ձեռք կբերեն դրանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գևորգյանը` կարևորելով Հայաստանում ոսկեգործական ավանդույթների վերականգնումը։ 

Նրա խոսքով` «հիմա մենք ցանկանում ենք այնպես անել, որ արտասահմանում ապրող հայ ոսկերիչները սիրահարվեն իրենց հայրենիքին և ստեղծագործեն հայրենիքում»,- ընդգծեց նա: 

Ցուսահանդեսին առաջին անգամ է մասնակցում թուրքահայ ոսկերիչ Քամել Պոլաթը։ Նա նշեց, որ Հայաստանում ոսկեգործությունը դեռ զարգանալու բավական տեղ ունի, սակայն, հույս հայտնեց, որ հայերը դեռ կվերականգնեն իրենց տեղը համաշխարհային ոսկերչության մեջ։ «Թուրքիան մեծ առաջընթաց է ապրել տեխնոլոգիական առումով։ Այնտեղ աշխատելն ավելի հեշտ է, սարքավորումները հնարավորություն են տալիս մեծ քանակությամբ արտադրանք ստանալու։ Հայաստանն այդ առումով  դեռ զիջում է իր դիրքերը, սակայն, վստահ եմ, որ աշխատասիրության և համառության դեպքում կարելի է հասնել այդ մակարդակին։ Կարծում եմ` Հայաստանը որոշակի խնդիրներ ունի լուծելու նաև մաքսային ձևակերպումների առումով»,- նշեց թուրքահայ ոսկերիչը։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 28-31-ը Հայ ոսկերիչների միությունը (AJA-Armenian Jewellers Association`ամբողջ աշխարհի հայ ոսկեգործներին միավորող կազմակերպություն է) ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ անցկացնում է ոսկեգործական երրորդ միջազգային «Երևան շոու 2013» ցուցահանդեսը և համաժողովը:

Ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի վերջին. այդ ամսվա վերջին կիրակի օրն արդեն երկրորդ տարին Հայաստանում նշվում է Ոսկեգործի օրը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ.-ի առաջին կիսամյակում երկրում թողարկվել է 9 մլրդ 763 մլն դրամի ոսկերչական արտադրանք՝ կամ 32,3 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am