Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ /լրացված/

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի 
կապակցությամբ /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 19-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից, տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:

Վլադիմիր Պուտինը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: ՌԴ ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները  վկայում են բնակչության շրջանում Սերժ Սարգսյանի ունեցած բարձր հեղինակության, նրա ղեկավարման շրջանում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերին եւ որդեգրած քաղաքականությանը մեծ աջակցության մասին: 

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող և խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am