Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քառօրյա պաշտոնական այցով կմեկնի üրանսիա


ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին քառօրյա պաշտոնական այցով կմեկնի üրանսիա: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Փարիզում կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաեւ վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ազգային Ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի հետ: Ռոբերտ Քոչարյանը եւ Առաջին տիկին Բելա Քոչարյանը ներկա կգտնվեն Փարիզի Գարնիե օպերայում կայանալիք «Շառլ Ազնավուր եւ ընկերներե համերգին, որը տեղի կունենա üրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում: Տեր եւ տիկին Քոչարյանները կայցելեն նաեւ ծովային թանգարանում կազմակերպված Հովհ. Այվազովսկու ցուցահանդես, «Հայոց 12 մայրաքաղաքներըե ցուցահանդես: Լուվրում Հայաստանի եւ üրանսիայի նախագահների մասնակցությամբ կբացվի «Սուրբ Հայաստանե ցուցահանդեսը: Փարիզում նախագահը կհանդիպի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներին: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզից կմեկնի Նիս, որտեղ կմասնակցի Հայաստանի պուրակի բացման արարողությանը եւ հանդիպումներ կունենա քաղաքի ղեկավարության հետ: Հայ-ýրանսիական փոխհարաբերությունները Հայ-ýրանսիական փոխհարաբերությունները, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացում են ունեցել: Ազգային-պետական շահերից բացի փոխհարաբերությունների զարգացման համար լուրջ գործոն են հանդիսացել երկու ժողովուրդների պատմամշակութային դարավոր կապերը եւ üրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: Հաշվի առնելով համաշխարհային եւ եվրոպական գործընթացներում üրանսիայի կշիռը, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող լինելու հանգամանքը` խնդիր էր հասունացել վերաիմաստավորելու հայ-ýրանսիական հարաբերությունները եւ առաջադրել երկխոսության նոր օրակարգ: Դրա համար սկիզբ եղավ 2000թ. հունիսի 30-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ üրանսիա կատարած աշխատանքային այցը, որն իր հետեւողական շարունակությունն ունեցավ 2001թ. փետրվարի 12-16-ը üրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի üրանսիա կատարած պետական այցի ընթացքում: 2004թ. ապրիլին երկու երկրների նախագահների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2006-2007 թթ. հռչակելու üրանսիայում Հայաստանի տարի: 2006թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը üրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած պետական այցը բացառիկ նշանակություն ունեցավ ինչպես հարաբերությունների հետագա զարգացման, այնպես էլ ԵՄ-Հայաստան համագործակցության խորացման, առհասարակ Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման առումով: üրանսիայի նախագահը այցը երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների, երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակի եւ բարձրագույն ղեկավարության միջեւ հաստատված սերտ երկխոսության վկայությունն էր: Սեպտեմբերի 30-ին երկու երկրների նախագահների մասնակցությամբ Երեւանում üրանսիայի հրապարակի բացմամբ եւ Հանրապետության հրապարակում «Շառլ Ազնավուրն ու իր ընկերներըե համերգով մեկնարկեց üրանսիայում Հայաստանի տարին, որը կրում է «Հայաստան, իմ բարեկամե խորագիրը: üրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի տեսքով: Օրենքը üրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից ստորագրվել է 2001թ. հունվարի 18-ին: Օրենքի նախագիծը üրանսիայի Ազգային Ժողով էր ներկայացվել սոցիալիստական կուսակցության կողմից: 2006 թվականի մայիսի 18-ին նույն Սոցիալիստական կուսակցության նախաձեռնությամբ քննարկման է առաջարկվել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ նախատեսող օրենքի նախագիծը: Հոկտեմբերի 12-ին üրանսիայի Ազգային ժողովն ընդունել է օրինագիծը: Հայաստանի եւ üրանսիայի միջեւ ակտիվորեն զարգանում են նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները, թեեւ դրանք դեռեւս հեռու են երկու կողմերի առկա ներուժի լիարժեք օգտագործումից: üրանսիական երկու ընկերությունները՝ Պերնո Ռիկարը եւ Կաստելը, Հայաստանում գործող օտարերկրյա խոշոր ներդրողներից են: 2004թ. հունիսին üրանսիական խոշոր «Բուիգե խմբի դուստր ձեռնարկություն «Սորե ընկերությունը շահել է Հայաստանի ջրամատակարարման համակարգի ղեկավարման համար հայտարարված մրցույթը: «Սորըե իրականացնում է Համաշխարհային Բանկի 23,0 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ «Համայնքային ջրամատակարարում եւ ջրահեռացումե վարկային ծրագիրը` Հայաստանի 37 քաղաքներում եւ 268 գյուղական բնակավայրերում` բացի Երեւանից: üրանսիական մեկ այլ ընկերություն` «Ժեներալ դեզ Օե 2006թ. հունիսի 1-ից 10 տարի ժամկետով վարձակալությամբ սպասարկում է Երեւան քաղաքի եւ հարակից 30 բնակավայրերի ջրային համակարգերը: Կազմակերպությունը 5 տարվա ընթացքում իրականացնելու է նաեւ Համաշխարհային բանկի «Երեւանի ջրամատակարարում եւ ջրահեռացումե վարկային ծրագիրը, որի գումարը կազմում է 20,0 մլն ԱՄՆ դոլար: 2006 թ. մարտի վերջից Փարիզ-Երեւան-Փարիզ երթուղով կանոնավոր ավիափոխադրումներ է սկսել ýրանսիական «Air Franceե ավիաընկերությունը: 2006թ. սեպտեմբերին ýրանսիական խոշորագույն բանկերից մեկը` «Credit Agricole S. Aե-ն դարձել է «ACBAե բանկի ամենախոշոր բաժնետերը եւ բանկը վերանվանվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿե ՓԲԸ-ի: 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի եւ üրանսիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 64787.1 հազ. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39098.9 հազ ԱՄՆ դոլարի փոխարեն: üրանսահայ համայնքը հասարակական կենսագործունեության տարբեր շերտերում ýրանսահայերի գրաված դիրքի եւ վաստակի շնորհիվ, ինչպես նաեւ üրանսիայի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի եւ ողջ բնակչության կողմից Հայաստանի եւ հայերի հանդեպ ստեղծած հետաքրքրության տեսակետից Սփյուռքի ամենաազդեցիկ կենտրոններից մեկն է: Այն Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն է (մոտ 450.000 հայ) եւ իր ստվարությամբ ու կազմակերպվածությամբ ամենակարեւոր համայնքներից է: Հայերը հիմնականում բնակվում են Փարիզում եւ շրջակայքում, հարավում՝ Մարսել, կենտրոնական շրջաններում՝ Լիոն, Վալանս: üրանսիայում գործում են եկեղեցական, կրթական եւ մշակութային հաստատություններ, մասնագիտական միություններ, երիտասարդական, մարզական եւ մարդասիրական կազմակերպություններ, որոնց թիվը ներկայումս անցնում է 300-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]