Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Երևանում մեկնարկեց Եվրոպական միության մոդել 2012թ. խորհրդաժողովը

Երևանում մեկնարկեց Եվրոպական միության մոդել 2012թ. խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Եվրոպական ուսանողների ֆորում» երիտասարդական հասարակական կազմակերպությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մասնակցությամբ մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» (ՀԵՄՄ 2012) խորհրդաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդաժողովում իր ողջույնի խոսքը հղեց Եվրոպական ուսանողների ֆորումի նախագահ Լուիս Ալվարադո Մարտինեսը: «Մեր նախագիծը իր ավարտին չի հասնի, մինչև որ կովկասյան տարածաշրջանը չմիանա մեզ: Բայց այդ անելու համար մենք պետք է փոխենք մեր մտածողությունը և գործողությունների եղանակը»,- նշեց Մարտինեսը: Նա ընդծեց երիտասարդների ունեցած մեծ դերակատարությունն այդ հարցում:

Տեսաուղերձով հանդես եկավ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Ելույթներ ունեցան նաեւ «Երևանի ուսանողների ֆորում» ՀԿ նախագահ Արմենակ Մինասյանցը, ֆորումի անդամներ: Քննարկվեցին ԵՄ արևելյան գործընկերության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հարցեր:

Եվրոպական ուսանողների ֆորումը` (AEGEE) կազմակերպություն է, որը նպաստում է Եվրոպայի երիտասարդների համագործակցությանը, հաղորդակցությանը և Եվրոպայի ամբողջականությանը: Լինելով ոչ պետական, քաղաքականորեն անկախ և շահույթ չհետապնդող կազմակերպություն` AEGEE-ն բաց է բոլոր ուսանողների և երիտասարդների առջև և այսօր այն ունի 13. հազար անդամ` եվրոպական 40 երկրներում և ավելի քան 200 համալսարանական քաղաքներում` Եվրոպայում այն դարձնելով ամենամեծ ուսանողական կազմակերպությունը: AEGEE-ն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի Խորհրդում, ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Կազմակերպության հիմնական նպատակներն են` առանց նախապաշարմունքների խթանել միավորված Եվրոպային, ջանալ ստեղծել բաց և հանդուրժող հասարակություն, զարգացնել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունը, սահմանային համագործակցությունը, կրթության մեջ շարժունակությունը և եվրոպական չափանիշները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am