Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը նախապատրաստվում Է Թուրինի խաղերին


ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ( թղթ.Զավեն Վարդանյան): Հայաստանի լեռնադահուկորդ, 2006 թվականի Թուրինի օլիմպիական խաղերի մասնակից, ծաղկաձորցի Աբրահամ Սարկախյանը մասնակցեց ընթացիք մրցաշրջանի իր առաջին միջազգային մրցաշարին: Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուզբեկիստանի մարզիկների մասնակցությամբ միջազգային մրցաշարում նա հանդես եկավ նախնական փուլի մրցումներին եւ այս անգամ, մարզումների պակասի պատճառով, չկարողացավ դուրս գալ եզրափակիչ փուլ: Այդուհանդերձ, Չելյաբինսկի մրցաշարից հետո հայ լեռնադահուկորդը որոշ չափով բարելավեց իր միջազգային գործակիցը: Հայաստանի լեռնադահուկորդների մարզիչ Լեւոն Հարությունյանն ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցին տեղեկացնելով այս մասին, նշեց, որ մինչ Թուրին մեկնելը, Ա.Սարկախյանը կմասնակցի եւս մի քանի միջազգային մրցումների, ինչպես նաեւ ՀՀ ազգային առաջնությանը: Հիշեցնենք, որ լեռնադահուկային սպորտում Ա.Սարկախյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն Է լինելու օլիմպիական խաղերում: Եւս երկու հայ մարզիկ՝ Էդմոն Խաչատրյանը եւ Հովհաննսես Սարգսյանը հանդես կգան դահուկային սպորտի օլիմպիական մրցումներում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am