Լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը նախապատրաստվում Է Թուրինի
խաղերին
00:00, 30 Դեկտեմբեր, 2005
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ( թղթ.Զավեն Վարդանյան): Հայաստանի
լեռնադահուկորդ, 2006 թվականի Թուրինի օլիմպիական խաղերի մասնակից, ծաղկաձորցի
Աբրահամ Սարկախյանը մասնակցեց ընթացիք մրցաշրջանի իր առաջին միջազգային
մրցաշարին: Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ
Ուզբեկիստանի մարզիկների մասնակցությամբ միջազգային մրցաշարում նա հանդես եկավ
նախնական փուլի մրցումներին եւ այս անգամ, մարզումների պակասի պատճառով,
չկարողացավ դուրս գալ եզրափակիչ փուլ: Այդուհանդերձ, Չելյաբինսկի մրցաշարից
հետո հայ լեռնադահուկորդը որոշ չափով բարելավեց իր միջազգային գործակիցը:
Հայաստանի լեռնադահուկորդների մարզիչ Լեւոն Հարությունյանն ԱՐՄԵՆՊՐԵՍԻ
թղթակցին տեղեկացնելով այս մասին, նշեց, որ մինչ Թուրին մեկնելը, Ա.Սարկախյանը
կմասնակցի եւս մի քանի միջազգային մրցումների, ինչպես նաեւ ՀՀ ազգային
առաջնությանը:
Հիշեցնենք, որ լեռնադահուկային սպորտում Ա.Սարկախյանը Հայաստանի միակ
ներկայացուցիչն Է լինելու օլիմպիական խաղերում: Եւս երկու հայ մարզիկ՝ Էդմոն
Խաչատրյանը եւ Հովհաննսես Սարգսյանը հանդես կգան դահուկային սպորտի օլիմպիական
մրցումներում: