Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ

Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել 
է Բելառուսի նախագահի այցը ԼՂ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան կոշտ քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Լեռնային Ղարաբաղ։

«Ճակատագրի հեգնանքով, Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակցի դիրքերը և Ադրբեջանին օգնելու համար մեկնում Ղարաբաղ: Սա ցույց է տալիս ռուսական «ռազմական դաշինքների» թուլությունը և Լուկաշենկոյի կեղծավորությունը։

Հանցավոր ռեժիմն ամեն գնով հոգ է տանում միայն իր գոյատևման մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում գրել է  Սվետլանա Տիխանովսկայան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am