Մշակույթ

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնում

1 րոպեի ընթերցում

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ անիմացիա» մրցանակին է արժանացել Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut International Women Film Festival):

440943963_768537045417591_8838309770833739471_n.jpg (231 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը և հիշեցնում, որ ֆիլմը նկարահանվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ:

«Թռչող տերևների երգը» հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է: Այն «Հոշկի ֆիլմ» և իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությնների համատեղ արտադրություն է։ Սցենարի հեղինակներն են Արմինե Անդան և ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդա և Գագիկ Ղազարէ։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են նաև «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում