Մշակույթ

Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է. Ժաննա Անդրեասյան

5 րոպեի ընթերցում

Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է. Ժաննա Անդրեասյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսում հունիսի 13-ին տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ և ընդգծել՝ Բակունցի ծննդյան օրը, իսկապես, համաքաղաքային տոնի է վերածվում, իսկ այդ պատվին քիչ գրողներ են արժանանում. «Սա խոսում է Բակունցի թողած արժեքների, գրական ժառանգության և ստեղծագործությունների արդիականության մասին. դրանք ապրում են և մի մասն են մեր իրականության և կյանքի: Սա, թերևս, ամենակարևորն է, որով մենք կարող ենք արժևորել և շարունակել այն կարևոր ուղին, որը սկսել էր և, ցավոք, վաղ տարիքում կիսատ մնաց Բակունցի համար: Անձամբ ինձ համար Ակսել Բակունցն իր առանձնահատուկ տեղն ունի հայ գրողների շարքում: Դեռ դպրոցական տարիներից նա իմ ամենասիրելի գրողներից է: Այն նրբությունն ու նրբանկատությունը, որով տեքստը, կարծես, դառնում է երաժշտություն, յուրաքանչյուրիս սովորելու և մտածելու տեղ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջին հերթին դպրոցում պետք է ամենայն խորությամբ և մանրամասնությամբ ուսումնասիրել մեր կարևոր հեղինակներին, որոնցից մեկն էլ Բակունցն է: 

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով Բակունցի արվեստը և գրական ժառանգությունը, շեշտել է՝ նա նոր գույն է բերել հայկական արձակ, և դպրոցականներն անպայման պետք է շատ կարդան Բակունց. «Բակունցի լեզուն և պատմելու ոճը երևակայական աշխարհներ են բացում. ես ինքս դեռ պատանի տարիքից եղել եմ Մթնաձորում, նրա նկարագրած անտառում և դաշտում: Բակունցն ինքը բնության մի կտոր է: Նրա ոսկեղենիկ հայերենի լեզվի ուժը մեզ անհրաժեշտ է, քանզի գեղեցիկ լեզուն նաև սիրո և միմյանց հարգելու հարաբերությունների ստեղծման ամուր հիմքն է»:

Նշվում է, որ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ արդեն ավելի քան մեկ դար Գորիս ասելիս պատկերացնում ենք Բակունցին, իսկ Բակունցի անունը լսելիս մեր աչքի առաջ հառնում է Կյորեսը՝ իր չքնաղ գույներով և արևին ձգտող բնակիչներով:

«Այստեղ՝ Գորիսում, ծիրանափողը դեռ հնչում է, Միրոն պատմություններ է պատմում, իսկ ալպիական մանուշակը բուրում է: Կարծում եմ, որ հենց այստեղ բոլորս մտովի խոստանալու ենք ինքներս մեզ՝ ի հիշատակ Բակունցի սիրել, պահպանել և փայփայել այս հողը»,- նշել է Սյուզաննա Խոջամիրյանը:

«Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղի վարիչ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև թանգարանի ենթակառուցվածքային պայմաններին: Վարդան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում են ավելի մեծ թվով դպրոցականների և այլ այցելուների ներգրավել՝ ներկայացնելով Բակունցի գրական ժառանգությունն ու ապրած կարճ, սակայն բովանդակալից ու ողբերգական կյանքը: 

Քննարկվել են նաև թանգարանի այգում մոդուլային սրահի կառուցման մանրամասները, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Սա հնարավորություն կտա միջոցառումները պատշաճ կազմակերպել ոչ միայն ամռանը՝ բակում, այլև ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ հավելելով, որ հոբելյանական օրվա շրջանակում թատերական ներկայացումներով հանդես են եկել Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի է ունեցել համերգային ծրագիր, հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ, ինչպես նաև կայացել են ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Միջոցառումներն ուղեկցվել են հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության, նկարչության վարպետության դասերով։

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

Հայաստան

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել

Հայաստան

ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով քննարկում

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով քննարկում

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը

Հայաստան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Հայաստան

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում