ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արվեստների ակադեմիայի նախագահության նիստի որոշմամբ՝ նկարիչ Սամվել Ռոբերտի Մաթոսյանն ընտրվել է Ակադեմիայի պատվավոր անդամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ակադեմիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին հանդիսավոր պայմաններում Սամվել Մաթոսյանին հանձնեց Ակադեմիայի թիկնոց-ռեգալիաները:
Ռուսաստանի արվեստների ակադեմիան (Российская Академия Художеств) գիտությունների պետական ակադեմիա է, ՌԴ բարձրագույն ստեղծագործական և գիտական հաստատություն, որը միավորում է կերպարվեստի, դեկորատիվ արվեստի և ճարտարապետության գործիչներին: