Մշակույթ

ԵԹԿՊ-ի ուսանող Վրեժ Սարգսյանի «Աշխարհից այն կողմ» պիեսը լավագույնն է ճանաչվել միջազգային փառատոնում

1 րոպեի ընթերցում

ԵԹԿՊ-ի ուսանող Վրեժ Սարգսյանի «Աշխարհից այն կողմ» պիեսը լավագույնն է ճանաչվել միջազգային փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրա մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վրեժ Սարգսյանի «Աշխարհից այն կողմ» պիեսը հաղթող է ճանաչվել Վրաստանում կայացած «Իվերիա» միջազգային գրական փառատոնի «Տարվա լավագույն պիես» անվանակարգում:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բուհը:

«Պիեսներ գրելու ցանկություն միշտ եմ ունեցել, բայց միշտ կաշկանդվում էի որևէ բան գրել: Հեռուստատեսությամբ տեղեկացա, որ մեր երկրում նույնպես մեծացել է հղիության արհեստական ընդհատումների թիվը։ Այդ նույն շրջանում ընթերցում էի Վիլյամ Սարոյանի «Տարեկանի արտում» պիեսը, որը չծնված մարդկանց մասին է, ովքեր նախքան ծնվելը գիտեին՝ ինչ է լինելու իրենց հետ, իսկ ծնվելուց մոռանում էին ամեն բան։ Այս ամենն ինձ ստիպեց մտածել շատ հարցերի շուրջ»,-ասում է Վրեժը՝ հավելելով, որ երկար է աշխատել լավ արդյունք ստանալու համար:

Բուհի ռեկտոր Սառա Նալբանդյանը շնորհավորել է ուսանողին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում