Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ 
Միշել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին:

«Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է X սոցիալական ցանցում Շառլ Միշելի գրառման մեջ:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ վրացական օրինագիծը «չի համապատասխանում ԵՄ նորմերին և արժեքներին» և կոչ էր արել «ձեռնպահ մնալ այն հաստատելուց»։

Ընդ որում, եվրոպական կառույցների ղեկավարները չեն պարզաբանում, թե ինչով է վրացական օրինագիծը սկզբունքորեն տարբերվում անցյալ տարեվերջին Եվրահանձնաժողովի առաջարկած՝ Արտասահմանյան ֆինանսավորմամբ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մասին օրինագծից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am