Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Կարապետյանը 3-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձավ մրցաշարի հաղթող: Եզրափակիչում հայ հրաձիգը 240,7 միավորով առաջինն է:

Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ուներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ավելի վաղ կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:

Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am