Տարածաշրջանային

Իրանը 20 մլրդ դոլարի բնական գազի արդյունահանման  պայմանագրեր է կնքել հայրենական ընկերությունների հետ

1 րոպեի ընթերցում

Իրանը 20 մլրդ դոլարի բնական գազի արդյունահանման  պայմանագրեր է կնքել հայրենական ընկերությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում տեղական ընկերությունների հետ կնքվել է բնական գազի արդյունահանման ոլորտում խոշոր պայմանագիր, որը վերաբերում է Պարսից ծոցի Հարավային Փարս կոչվող գազի հանքավայրում ճնշման բարձրացմամբ արդյունահանման ծավալները մեծացնելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ պայմանագիրը ստորագրվել է իրանական ընկերությունների և կապալառուների մասնակցությամբ՝ 20 միլիարդ դոլարի ներդրումով, իսկ պլանի իրականացմամբ երկիրը կվաստակի ավելի քան 900 միլիարդ դոլար:

Ըստ աղբյուրի՝ Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջաստեհը հայտարարել է, որ սա Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենամեծ իրադարձությունն է՝ կապված կայուն էներգետիկ անվտանգության ապահովման հետ:

Լրատվամիջոցը նշում է, որ 2023 թվականի օգոստոսի 28-ին Իրանը վերսկսել է գազի արդյունահանումը Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ հանգույցից՝ 22 տարվա ընդմիջումից հետո, ինչը ըստ իշխանությունների, պայմանավորված էր ֆրանսիական Total էներգետիկ հսկայի և այլ օտարերկրյա կապալառուների նախագծի ձախողմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում