Իրան

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հաջողությամբ է իրականացրել Իրանի դեմ հարվածների իններորդ անընդմեջ գիշերային գործողությունը։

«CENTCOM-ի ուժերը թիրախավորել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության և առափնյա վերահսկողության օբյեկտները, ծովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև կապի ցանցերը՝ հետագայում նվազեցնելու Իրանի կարողությունը՝ հարձակվելու Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի և քաղաքացիական նավաստիների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է X-ի էջում CENTCOM-ի հրապարակման մեջ։

 Զինված ուժերը հայտնել են, որ գլխավոր հրամանատարի ցուցումով իրանական գործողությունների համար «պատասխանատվության են ենթարկում Թեհրանին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում