Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է որպես նախագահի թեկնածու

Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է որպես նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է 2024 թ. մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«1952 թվականին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածու գրանցել 2024 թ. հունվարի 29-ին, ժամը 11:23-ին», - ասվում է  ԿԸՀ-ի նիստում ընդունված որոշման մեջ։

Բացի այդ, ԿԸՀ-ն ևս 198 մարդու միաձայն հաստատել է որպես նախագահ Պուտինի վստահված անձ։ Քաղաքական գործիչն, ընդհանուր առմամբ, ունի 544 գրանցված վստահված անձ։

Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թ. մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Ներկա դրությամբ Ռուսաստանի ղեկավարի պաշտոնին հավակնում է 11 մարդ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ գրանցել էր նախագահի երեք թեկնածուի՝ Լեոնիդ Սլուցկիին, Նիկոլայ Խարիտոնովին և Վլադիսլավ Դավանկովին։ Քանի որ երեքն էլ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ են, ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար ի աջակցություն նրանց ստորագրահավաքի կարիք չի եղել։

Արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններից առաջադրված թեկնածուները՝ Սերգեյ Մալինկովիչը, Բորիս Նադեժդինը, Անդրեյ Բոգդանովը, Սերգեյ Բաբուրինը, Իրինա Սվիրիդովան, պետք է մինչև հունվարի 31-ը ներկայացնեն առնվազն 100 հազար ստորագրություն։ Նրանցից հունվարի 29-ի դրությամբ ԿԸՀ ստորագրությունների թերթիկներ է ներկայացրել  «Ռուսաստանի կոմունիստների» առաջնորդ Մալինկովիչը։

Ինքնաառաջադրված թեկնածուները՝ Վլադիմիր Պուտինը, Ռադա Ռուսկիխը և Անատոլի Բատաշևը, պետք է հավաքեն առնվազն 300 հազար ստորագրություն։ ԿԸՀ-ն պետք է բոլոր թեկնածուներին գրանցելու մասին որոշում ընդունի փետրվարի 10-ից ոչ ուշ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am