Հայաստանը պատրաստ է նոր մակարդակի բարձրացնել Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտաքին գործերին նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին` Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Ջերմ շնորհավորանքներ իմ սիրելի գործընկեր Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Հենվելով մեր ընդլայնված երկկողմ օրակարգի վրա ՝ Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատել ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ և նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամական հարաբերություններն ու գործընկերությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Warm greetings to my dear colleague @DrSJaishankar & friendly people of #India on occasion of #RepublicDay.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 26, 2024
Building on our enhanced bilateral agenda, #Armenia stands ready to work jointly towards common goals & raising our friendly relations & partnership to a new level. pic.twitter.com/3Jze86JkmW
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում