Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Իրաքի հյուսիսի գազի հանքավայրում հրդեհ է բռնկվել ռմբակոծությունից հետո

Իրաքի հյուսիսի գազի հանքավայրում հրդեհ է բռնկվել ռմբակոծությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի Չամչամալի շրջանի գազի հանքավայրում անհայտ խմբավորումների կողմից իրականացված հարձակման հետևանքով սաստիկ հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Shafaq News տեղեկատվական հարթակի աղբյուրները։

Հարթակի տվյալներով՝ Խորմորի հանքավայրը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով տեղի է ունեցել բռնկում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայությունները,  հանքավայրում հնչում են հրդեհային տագնապի շչակները: Ենթադրվող վնասի մասշտաբներն առայժմ հայտնի չեն։

Shafaq News-ը նաև հաղորդում է, որ հունվարի 25-ի երեկոյան Իրաքի հյուսիսում և արևմուտքում միջազգային կոալիցիայի ռազմակայանները ենթարկվել են պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարքերի հարձակումների: Անօդաչու թռչող սարք է խոցվել Էրբիլի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Հարիր ռազմակայանի օդային տարածությունում:

Իրաքի զինված խմբավորումները Գազայի հատվածում Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում քանիցս թիրախավորել են Իրաքում և Սիրիայում գտնվող ամերիկյան և կոալիցիայի ուժերի ռազմաբազաները։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն ևս հարվածներ է հասցրել զինված խմբավորումների օբյեկտներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am