Մշակույթ

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

2 րոպեի ընթերցում

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ️ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։

02b028ee-b0f6-4894-9bbd-8a70d0e9c11a.jpg (279 KB)

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում հանդես գալու հետաքրքրությունն ու ցանկությունը շատ մեծ էր, դա էր պատճառը, որ նախապես ծրագրած մեկ ներկայացման փոխարեն կլինի երկուսը։

«Թեև բավական բարդ է այս ներկայացման դեկորացիան տեղափոխել, բայց հանդիսատեսի պահանջը շատ մեծ էր այս ներկայացումը Երևանում տեսնելու, ու մենք որոշեցինք այդ դժվարությունները հաղթահարել։ Վստահ եմ, որ «Ինկած բերդի իշխանուհին» մեծ հաջողություն կունենա մայրաքաղաքում»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

3e2a10e6-2d61-42f0-bc4e-45f5a40fcd58.jpg (179 KB)

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանաջակցությամբ։ Բեմում թատրոնի արհեստավարժ դերասանների կողքին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են։

5f78a048-7e96-4b3c-bc17-3c422072f551.jpg (354 KB)

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում