Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Վաշինգտոնն աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջնագծին հասնելու ուղղությամբ. Պատել

Վաշինգտոնն աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների 
կարգավորման գործում վերջնագծին հասնելու ուղղությամբ. Պատել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնը հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու հարցում՝ երկու կողմերի հետ համակարգմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցություններ վարելու՝ ԱՄՆ-ի ցանկությանը։ 

«Դրանում հետաքրքրված են ԱՄՆ-ն և պետքարտուղարը, և մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի հասնենք վերջնագծին՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև այս հարցի շուրջ աշխատող մյուսների, այդ թվում՝ Լուիս Բոնոյի (խմբ.`ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական) հետ համակարգմամբ», - ասել է Պատելը ճեպազրույցի ընթացքում։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու համար Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին, Վեդանտ Պատելը նշել է, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am